ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Տեքստը պետք է սահի, համագտնի իր տեղը երաժշտության կողքին ու երաժշտության մեջ»

«Տեքստը պետք է սահի, համագտնի իր տեղը  երաժշտության կողքին ու երաժշտության մեջ»
10.10.2017 | 09:13

Հոկտեմբերի 11-ին լեգենդար դերասան, ռեժիսոր, սցենարիստ ՋՈՆ ՄԱԼԿՈՎԻՉԻ մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը: Մալկովիչը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ` ներկայացնելով հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` 20-րդ դարի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ:


«Ինչպե՞ս է կատարվում ծրագրի շրջանակում ներկայացվելիք գրական գործի և երաժշտության ընտրությունը». «Իրատեսի» այս հարցին ի պատասխան Մալկովիչն ասաց, որ երբ ինչ-որ երաժշտություն է լսում, լսում է բազմիցս, մինչև որոշի, թե ինչպես կարող է երաժշտական գործին համակցել տվյալ տեքստը. «Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, տեքստը պետք է սահի, համագտնի իր տեղը երաժշտության կողքին ու երաժշտության մեջ: Տեքստը երաժշտությանը զուգակցելը բարդ աշխատանք է»: «Իրատեսի» հաջորդ հարցը հանդիսատեսի արձագանքին էր վերաբերում, մասնավորապես՝ կա՞ այսօր հետաքրքրություն թատերարվեստի ու դասական երաժշտության նկատմամբ:

«Կարծում եմ՝ հետաքրքրություն կա դասական երաժշտական աշխարհի, թատերական աշխարհի նկատմամբ: Եղել են դեպքեր, որ այլ զգացում եմ ունեցել: Երբեմն էլ երաժշտասերներն ասում են` էս մարդիկ ինչու՞ են խոսում, կամ թատրոնի սիրահարներն ասում են` կողքի մարդիկ ինչու՞ են երգում»,- ասաց Մալկովիչը, հավելելով, որ այս գործի մեջ տեքստը տեղեկություն է հաղորդում, երաժշտության որոշ կտորներ հարստացնում, ամբողջացնում է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ